Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝ իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց:
Այն ամբարիշտների դեմ, որոնց ձեռքը հանձնեցիր մեզ
Սրանից չորս տեսակ օգուտ է լինում. նախ՝ ինչպես պարտիզպանը փխրեցնում է հողը և հեռացնում մոլախոտը, այդպես էլ Աստված մեզ մատնելով ամբարիշտ մարդկանց ձեռքը՝ մաքրում է մեր մարմնի ու հոգու մեջ բուսած ավելորդ բաները՝ մեղքերը:
Երկրորդ՝ որպեսզի մենք, նրանց նման գիրանալով, մարմնի հեշտանքով կամ փարթամությամբ չամբարշտանանք, այլ նրանց ձեռքով եղած նեղությունների միջոցով տկարանանք՝ հեռու մնալով այդ բոլոր ախտերից:
Երրորդ՝ որպեսզի համբերենք և համբերության պսակն առնենք, ըստ այն խոսքի, թե՝ «Ով մինչև վերջ համբերի՝ նա կապրի» (Մատթ. 10։22), և թե՝ «Համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21։19):
Չորրորդ՝ որովհետև վշտի ժամանակ դառնում ենք դեպի Աստված և աղաղակում, ու Նա կփրկի մեզ, համաձայն այն խոսքի, թե «Տե՛ր, նեղության ժամանակ հիշեցինք Քեզ» (26։16): Տերը կփրկի, ինչպես Իսրայելին փրկեց Եգիպտոսից, երբ նրանք աղաղակեցին Աստծուն, և Երուսաղեմը փրկվեց Ռափսակի ձեռքից շնորհիվ Եզեկիայի և նրանց, ովքեր աղաղակելով ընթացան դեպի տաճար:
Ա. Լոպուխին
Դու ճնշեցիր թշնամիների խռովությունը, որը նման էր անջրդի վայրում այրող տապի։ Դու այդ տապը ճնշեցիր Քո ամպի հովանիով՝ վերջ դնելով բռնավորների զվարճություններին։ [5] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 25:3
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝ իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց:
(Արարատ թարգ․) Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց։
(Գրաբար) Ապաւէն ծարաւեաց եւ ոգի մարդկան զրկելոց.իբրեւ մարդոց թալկացելոց` ծարաւեաց ի Սիովն. ի մարդոց ամպարշտաց որոց մատնեցեր զմեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: