Ա. Լոպուխին
Եվ այդ օրը կասեն․ «Ահա՛ Նա՝ մեր Աստվածը։ Նրա վրա էինք մենք հույս դրել, և Նա փրկեց մեզ։ Նա է Տերը, Նրա վրա էինք մենք հույս դրել, և պիտի ուրախանանք ու պիտի ցնծանք Նրա շնորհած փրկության համար»։ [9] (Սինոդական թարգ․)
«Եվ կասեն»։ Իհարկե այստեղ ամենից առաջ ի նկատի են առնվում հրեա ընտրյալ ժողովրդի փրկված ներկայացուցիչները, որոնք իսկապես հույս էին դրել Աստծո վրա (հմմտ․ Ես․ 21:5 և Եփ․ 1։12)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»:
(Արարատ թարգ․) Եվ այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել. նա՛ փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ,
(Գրաբար) Եւ ասասցեն յաւուր յայնմիկ. ահաւասիկ Տէր Աստուած մեր յոր յուսացեալ էաք, եւ ապրեցուսցէ զմեզ. զի սա է Տէր, եւ սպասէաք սմա. եւ ցնծասցուք` եւ ուրախ եղիցուք ի փրկութեան մերում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: