Եսայու մարգարեության մեկնություն 27։10

Ա. Լոպուխին

10-11․ Քանի որ ամրացված քաղաքը կամայանա, բնակարանները լքված և դատարկված կլինեն, ինչպես անապատը։ Այնտեղ հորթն է արածելու, և այնտեղ նա հանգստանալու է և ուտելու է նրա ճյուղերը։  [10] Երբ որ նրա ճյուղերը չորանան, կկոտրեն դրանք, կանայք կգան և կայրեն դրանք։ Քանի որ սա անխոհեմ ժողովուրդ է, ուստի նրա Արարիչը նրան չի գթալու, և նրան Ստեղծողը նրան չի ողորմելու։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի հոգևոր հայացքի առջև կրկին պատկերվում են աշխարհային զորության ուրվագծերը, զորություն, որի կենտրոնը համաշխարհային մեծագույն քաղաքն է։ Այդ քաղաքը մարգարեն ամայացած և չորացած է պատկերում՝ նմանեցնելով ծառի։ Այդ ընթացքում Իսրայելը գերությունից դարձյալ կվերադառնա Երուսաղեմ և հանգիստ կբնակվի այնտեղ։

   «Ամրացված քաղաք»։ Մարգարեն այստեղ միայն մեկ քաղաք ի նկատի չունի, այլ ընդհանրապես ամրացված քաղաքները, որոնց մասին հիշատակվում է 27-րդ գլխի 1-ին համարում՝ որպես համաշխարհային տերությունների կենտրոնակայաններ (հմմտ․ Ես․ 24:10-12, 25։2, 26։5

   «Անխոհեմ ժողովուրդ»։ Մարգարեն այդպես է անվանում հեթանոսներին ա՛յն բանի պատճառով, որ նրանք հոգ չեն տարել իրենց քիչ թե շատ ճշմարիտ աշխարհայացքի ձևավորման համար (հմմտ․ Հռ․1։28)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) այլ կտոր-կտոր պիտի արուեն, ինչպէս մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով: Եթէ մի շէն վայր մնայ, ապա պիտի վերածուի այնպիսի տեղի, ուր հօտն է մակաղելու կամ ուր լքուած ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արօտավայր է դառնալու այն, որտեղ եւ նրանք հանգրուանելու են:
(Արարատ թարգ․) որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։
(Գրաբար) Այլ կոտորեսցեն իբրեւ զմայր ի փայտահարաց: եւ որ շէնն մնասցէ` եղիցի իբրեւ զհաւտ մակաղեալ, եւ իբրեւ զխաշն լքեալ. եւ եղիցի բազում ժամանակս յարաւտս երէոց. եւ անդ հանգիցեն: