Ա. Լոպուխին
Նրանց ասում էին. «Ահա՛ հանգիստը, հոգնածին հանգստությո՛ւն տվեք, և ահա՛ հանգստությունը»։ Սակայն նրանք չէին ցանկանում լսել։ [12] (Սինոդական թարգ․)
«Ահա՛ հանգիստը»: Եսային ցույց է տալիս Տիրոջ օրենքին չհնազանդվելու առաջին նշանը՝ տոնական հանգստյան մասին օրենքի խախտումը։ Միգուցե մարգարեն ցանկանում էր ցույց տալ նաև այն, որ իրական մարգարեներն արդեն վաղուց բացատրել էին Իսրայելին, թե որն է հանգստության կամ Հուդայական պետության խաղաղ կյանքի գլխավոր պայմանը, սակայն, ցավոք սրտի, ժողովուրդը ուշադրություն չէր դարձրել այդ բացատրություններին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) եւ ասեն դրանց, թէ քաղցածի հանգիստը դա է, եւ դա է աղէտը. բայց նրանք չեն կամենում լսել:
(Արարատ թարգ․) որին ասաց. «Սա է հանգստությունը. դրանով հանգստացրե՛ք ձեր խոնջացածին, սա է ձեր հանգչելու տեղը»։ Բայց նրանք չուզեցին լսել։
(Գրաբար) եւ ասիցեն ցդոսա. թէ այն է հանգիստ քաղցելոյն, եւ սոյն բեկումն. եւ ոչ կամեցան լսել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: