Ա. Լոպուխին
Այսպիսով՝ լսե՛ք Տիրոջ խոսքը, հայհոյողնե՛ր, Երուսաղեմում բնակվող այս ժողովրդի կառավարիչնե՛ր։ [14] (Սինոդական թարգ․)
Հրեաները, հրաժարվելով լսել ճշմարիտ մարգարեին, հույս ունեին մահվանից փրկվել իրենց ճարպկության և քաղաքական հնարքների շնորհիվ։ Սակայն Եսային Տիրոջ անունից հայտարարում է, որ նրանց համար միակ օգնությունը կարող է լինել թանկարժեք անկյունաքարը, որի վրա՝ Սիոնում, Բարձրյալը կկառուցի Իր օրհնութենալի թագավորությունը։
Ամեն դեպքում հրեա քաղաքական գործիչների հնարքները ոչ մի արդյունք չեն տա, և նրանք բոլորովին անպաշտպան կմնան հզորագույն թշնամիների արշավանքների ժամանակ։ Տերն անգամ Ինքը դուրս կգա Իր ժողովրդի դեմ, ինչպես որ երբևէ Նա դուրս էր եկել եբրայեցիների թշնամիների դեմ։
Մարգարեն հուդայական կառավարիչներին՝ քահանաներին և մարգարեներին (հմմտ. համար 7-րդ) հրավիրում է լսել իր խոսքերը, քանի դեռ ուշ չէ։ Իսկ թե ինչ իմաստով է Եսային նրանց «հայհոյողներ» կամ էլ «ծաղրողներ» անվանում, երևում է 10-րդ համարում։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ուրեմն լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ նեղուած մարդիկ եւ Երուսաղէմի ժողովրդի իշխաննե՛ր:
(Արարատ թարգ․) Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում,
(Գրաբար) Վասն այսորիկ լուարուք զբան Տեառն արք նեղեալք, իշխանք ժողովրդեանդ այդորիկ յԵրուսաղէմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: