Եսայու մարգարեության մեկնություն 28։2

Ա. Լոպուխին

Ահա Տիրոջ մոտ կա ամուր և ուժեղ մեկը՝ որպես կարկուտի տեղատարափ և կործանիչ մրրիկ, որը հորդառատ ջրերի հեղեղի պես նրան ուժգնորեն նետելու է գետնին։ [2] (Սինոդական թարգ․)
   
   «Ամուր և ուժեղ...» - նկատի ունի ասորեստանյան  զորքերին։

   «Տիրոջ մոտ» – նույնն է, ինչ որ Տիրոջ առջև (Ծննդ. 10:9), այսինքն՝ «իսկապես այդպես է» (ի հակադրություն Սուրբ Գրքում հաճախակի կիրառվող «մարդկանց առջև» արտահայտությունը)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ Տիրոջ ահաւոր ու խիստ բարկութիւնը, որ թափւում է ինչպէս կարկուտ, եւ ապաստանելու ոչ մի տեղ չկայ. նա նման է բուռն հեղեղներին ու յորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, եւ երկրին հանգստութիւն է բերելու:
(Արարատ թարգ․) Ահա Տերն ունի ուժեղ և զորավոր մեկին. կարկուտի փոթորկի նման, մի կործանարար մրրիկ, որ հորդառատ ջրերի հեղեղի պես ուժգնորեն իր ձեռքով թափելու է երկրի վրա։
(Գրաբար) Ահաւասիկ սաստիկ եւ խիստ բարկութիւն Տեառն, իբրեւ զկարկուտ իջեալ` եւ ոչ գուցէ յարկ: եւ իբրեւ զբռնութիւն հեղեղաց ջուրց բազմաց որ ողողէ զերկիր. եւ արասցէ հանգիստ երկրի ձեռաւք: