Ա. Լոպուխին
Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին. «Նա չի մտնի այս քաղաքը ու այստեղ նետեր չի արձակի, և նրա առաջ դուրս չի գա վահանով ու նրա դեմ պատվար չի կանգնեցնի։ [33] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Ասորեստանի թագաւորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրայ, դա չպիտի փակի վահաններով եւ ոչ էլ պատնէշներով պիտի պաշարի դա,
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին. «Նա չի մտնի այս քաղաքը,
Այստեղ նետ չի արձակի, Նրա առաջ դուրս չի գա վահանով Եվ նրա դեմ պատվար չի կանգնեցնի։
(Գրաբար) Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր ի վերայ թագաւորին Ասորեստանեաց. մի մտցէ ի քաղաքս յայս, եւ մի նետս արկցէ ի վերայ դորա. եւ մի փակեսցէ զդա վահանաւք, եւ մի պաշարեսցէ զդա պատնիշաւք.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: