Ա. Լոպուխին
Եվ Եզեկիան ուրախացավ իրեն ուղարկված այդ բաների համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը և ոսկին, համեմունքները և թանկարժեք յուղերը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։ [2] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 39:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրանք ուրախութիւն պատճառեցին Եզեկիային, որը ցոյց տուեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու եւ արծաթի, զէնքերի բոլոր պահեստները, ամէն բան, ինչ կար իր գանձարաններում: Իր տանը, իր ամբողջ տէրութեան սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցոյց չտար:
(Արարատ թարգ․) Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։
(Գրաբար) Եւ ուրախ եղեւ Եզեկիա ի նոսա, եւ եցոյց նոցա զտունս գանձուց, եւ զխնկոց, եւ զիւղոց, եւ զոսկւոյ, եւ զարծաթոյ. եւ զամենայն տունս անաւթոյ գանձու, եւ զամենայն ինչ որ էր ի գանձս իւր. եւ ոչ ինչ էր զոր ոչ եցոյց նոցա Եզեկիա ի տան իւրում, յամենայն իշխանութեան իւրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: