Եսայու մարգարեության մեկնություն 3։12

Ա. Լոպուխին

Իմ ժողովրդի վրա բռնացողները մանուկներն են, և կանայք են իշխում նրան: Ո՜վ իմ Ժողովուրդ, քո առաջնորդները քեզ մոլորեցնում են, նրանք քեզ շեղել են քո ճանապարհից: (Սինոդական թարգ․) [12]
   
   «Մանուկներ», իսկ ավելի ճիշտ՝ «կամակոր և համառ մարդիկ…»։

   «Կանայք են իշխում»։ Ակնարկում է Աքազին, որը գահ էր բարձրացել շատ երիտասարդ տարիքում, աչքի էր ընկնում իր թույլ բնավորությամբ և հեշտությամբ կարող էր ընկնել կանանց (իր մոր կամ քրերի) ազդեցության տակ 635:

   «Քո առաջնորդները»։ Սրանք մեծավ մասամբ կեղծ մարգարեներն են (հմմտ. Միք. 3:5):

   «Քո ճանապարհից», այսինքն՝ այն ճշմարիտ ճանապարհից, որով պետք էր ընթանալ։

    «Շեղել են», այսինքն՝ մերժել են, հեռացրել են այդ ուղուց:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ. ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ եւ խոտորում ձեր շաւիղները:
(Արարատ թարգ․) Իմ ժողովրդին հարստահարողները երեխաներ են, և կանայք են տիրում նրան։ Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցնողներ են. նրանք խոտորել են քո ճանապարհի ընթացքից։
(Գրաբար) Ժողովուրդ իմ` հարկահանք ձեր ճռաքաղ առնեն զձեզ, եւ պահանջաւղք տիրեն ձեզ: ժողովուրդ իմ որ երանենդ ձեզ` խաբեն զձեզ, եւ զշաւիղս ոստից ձերոց խռովեցուցանեն: