Եսայու մարգարեության մեկնություն 3։16

Ա. Լոպուխին

Եվ Տերն ասաց. «Սիոնի աղջիկները հպարտացել են, ման են գալիս բարձրապարանոց, ակնարկներ են նետում անհամեստ աչքերով, կաքավելով են շրջում և իրենց ոտքերի շղթաներով խշխշոց են հանում»: (Սինոդական թարգ․) [16]
   

   16-25 համարներ: Երուսաղեմի կանայք իրենց պճնամոլությամբ և անամոթությամբ արթնացրել են Տիրոջ զայրույթը: Տերը խլում է նրանցից նրանց բոլոր զարդարանքները և նրանց վրա է դնում ամոթի կնիքը: Մեծավ մասամբ պատերազմներում զոհված տղամարդկանց բավարար թվի բացակայության պայմաններում այդ կանանցից շատերը մնում են առանց ամուսնանալու:

   «Սիոնի դստրերը», այսինքն՝ Երուսաղեմի բնակիչները, քայլում են՝ իրենց պարանոցը բարձրացնելով, այսինքն՝ հպարտորեն հետ գցելով այն: Նրանք այս բոլոր հնարավոր եղանակներով ցանկանում են իրենց վրա հրավիրել տղամարդկանց ուշադրությունը:

   Ոտքերի վրայի շղթաները ոսկեզօծ ոտնապարանջաններ էին, որոնց միջոցով կանայք իրենց քայլելու ընթացքում մի տեսակ զնգզնգոցի նմանվող ձայներ էին արձակում:

   Եսայի մարգարեն, ինչպես և մյուս մարգարեները, լիովին դեմ չէին նմանատիպ շռայլությունների, որոնք ծառայում էին կյանքը զարդարելուն: Նրանք կանխագուշակում էին այնպիսի ժամանակների գալստյան մասին, երբ Իսրայելը կարտահայտեր իր ուրախությունը երգերով և խնջույքներով, իսկ Երուսաղեմը կզարդարվեր ամեն տեսակի գեղեցկությամբ: Սակայն նրանք մերժում էին պճնամոլությունը, որն ուղեկցվում էր կյանքի վսեմ գաղափարների անտեսմամբ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»:
(Արարատ թարգ․) Տերն ասում է. «Սիոնի աղջիկները հպարտացել են, ման են գալիս բարձրապարանոց, ակնարկներ են նետում անհամեստ աչքերով, կաքավելով են գնում և խշխշացնում են իրենց ոտքերի ապարանջանները»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր: փոխանակ զի հպարտացան դստերք Սիովնի, եւ գնացին ի բարձր պարանոց. յաւնիւքն ակնարկէին, եւ ի գնացս իւրեանց քարշէին զստորոտս իւրեանց, եւ ոտիւքն կաքաւէին: