Ա. Լոպուխին
22-23․ Փայլփլուն բարակ թիկնոցները, խույրերը և քողերը, [22] բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները: (Սինոդական թարգ․)
«Փայլփլուն». այս բառն ավելի ճիշտ կլինի դիտարկել տեքստից անկախ և նրանում տեսնել ակնարկ հայելիների մասին, որոնք պատրաստվում էին լավ մշակված մետաղից և որոնք կանայք մշտապես ունենում էին իրենց մոտ (Յոթանասնից թարգմանության տեքստից կատարված սլավոնական թարգմանության մեջ գրված է՝ «И светлая лаконская, и виссоны,и синеты, и червленицы», խմբագ. թրգմ.):
«Բարակ թիկնոցներն» այն շապիկներն էին, որոնք պատրաստվում էին ամենից բարակ կտորից և որոնք հագնում էին քիտոնի տակից:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը,
(Արարատ թարգ․) պատմուճաններն ու թիկնոցները, վերարկուներն ու քսակները,
(Գրաբար) Զեզրածիրանին, եւ զմիջնածիրանին, զառտնին արկանելի, եւ զերեւելի լակոնացին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: