Եսայու մարգարեության մեկնություն 3։4

Ա. Լոպուխին

Նրանց վրա իշխան պիտի կարգեմ երիտասարդներին, մանուկները պիտի տիրեն նրանց: (Սինոդական թարգ․) [4]
   
   Մոտ ապագայում այդ մարգարեությունը կարող էր վերաբերվել Մանասեի թագավորությանը, որը գահ բարձրացավ քսան տարեկան հասակում (Դ Թագ. 21:1):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց:
(Արարատ թարգ․) Նրանց վրա ես իշխան պիտի կարգեմ մանուկներին, և տղաները պիտի տիրեն նրանց։
(Գրաբար) Եւ կացուցից ի վերայ նոցա մանկունս իշխանս. եւ խաբեբայք տիրեսցեն նոցա: