Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն,
Բովանդակ Լիբանանը բավական չէ այրելու համար, ու բոլոր չորքոտանիները բավական չեն ողջակեզների ու զոհերի համար
Նախ՝ եթե կարիք ունենար զոհերի՝ ասված խոսքերն ամենևին բավական չէին լինի ողջակեզների ու զոհերի համար: Եվ եթե ողջակեզներն արժանի չեն նրան՝ խոսքերը ևս չեն կարող հասնել Նրա գիտությանը և մանավանդ՝ Նրա էությանը: Երկրորդ՝ բոլոր փայտերը չեն, որ պիտանի են այրվելու համար, այլ դրանցից ոմանք պտղաբերության համար են, իսկ մյուսները՝ տարբեր պետքերի: Նաև, բոլոր չորքոտանիները, այսինքն՝ անմաքուրները պիտանի չեն ողջակեզների համար, այլ՝ միայն մաքուրները: Նույնպես բոլոր հեթանոսներն անպիտան են ու ոչինչ են համարված, որովհետև չունեն հավատի ճշմարտություն ու գործերի բարություն:
Ա․ Լոպուխին
Եվ Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։ [16] (Սինոդական թարգ․)
«Եվ Լիբանանը բավական չէ…և նրա անասունները՝ ողջակեզի համար»։ Ցանկանալով ավելի հստակ պատկերացում տալ Աստվածային անչափելի մեծության և Նրա անհասանելի սրբության գաղափարի մասին՝ մարգարեն ասում է, որ որևէ զոհաբերություն՝ նույնիսկ մարդկային մեծագույն զոհաբերությունը, որը մեր երևակայությունը կարող է պատկերացնել, չի կարող համարժեք լինել Աստծո մեծության հետ և, այսպես ասած, Նրան մեր կողմը դարձնել, եթե իհարկե այդ զոհաբերությունը չհամապատասխանի մեր ներքին տրամադրվածությանը։ Եթե մենք զոհաբերության կրակի համար հավաքեինք Լիբանանյան լեռնաշղթայի ողջ հսկայական անտառը և այդպիսի մեծ զոհասեղանի վրա դնեինք այդ անտառում բնակվող բոլոր կենդանիներին, ապա նույնիսկ այդպիսի վիթխարի զոհաբերությունն անհամեմատելիորեն անարժան կլիներ Տիրոջ մեծությանը և փառքին։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն,
(Արարատ թարգ․) Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։
(Գրաբար) Եթէ Լիբանան` չէ բաւական յայրումն, եւ ամենայն չորքոտանիք չեն բաւական յողջակէզս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: