Ա․ Լոպուխին
Կուռքն արհեստավորն է ձուլում, և ոսկերիչը ոսկով պատում է նրան ու արծաթե շղթաներ է կցում։ [19] (Սինոդական թարգ․)
«Կուռքն արհեստավորն է ձուլում․․․ արծաթե շղթաներ է կցում․․․իր համար մի ճարտար արհեստավոր է որոնում, որ նա մի անշարժ կուռք պատրաստի»։ Այն մարդկանց համար, ովքեր չէին ճանաչում կամ մերժում էին ճշմարիտ Աստծուն, սովորական էր կուռքերին երկրպագելը, և իհարկե, նրանք այդ կուռքերին բարձրագույն և կատարյալ մի բան էին համարում: Սակայն նմանատիպ կուռքերի ոչնչությունն ու ունայնությունը, նրանց անխոհեմությունն ու անհեթեթությունն ի հակադրություն ճշմարիտ Աստծո չափազանց ակնհայտ են, ուստի և միանգամայն արժանի հեգնանքով պախարակվում են մարգարեի կողմից։ Ինչպիսի՞ աստվածներ են դրանք, եթե պատրաստվում են հենց մարդկանց կողմից, այսինքն՝ արհեստավորի, պղնձագործի, ոսկերչի կամ արծաթագործի ձեռքերով։ Այդ ի՞նչ աստվածներ են, եթե դրանց պետք է ամրակներով ու մեխերով փակցնել և շղթաներով կապել, որպեսզի քամուց չքշվեն։ Ակհնայտ է, որ այդպիսի աստվածները, մարդու ձեռքի գործը լինելով, շատ ավելի աննշան ու անզոր են, քան հենց ինքը՝ մարդը, և այդ դեպքում մի՞թե դրանք կարող են համեմատվել Ամենակարող Աստծո հետ։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Միթէ կո՞ւռք է նա, որին կերտել է արուեստաւորը, եւ կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանութիւն ու կերպարանք տալով նրան:
(Արարատ թարգ․) Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։
(Գրաբար) միթէ պատկե՞ր կոփեաց զնա հեւսն, կամ ոսկերի՞չ ձուլեաց զնա ոսկի` եւ պատեաց զնա ոսկւով, ի նմանութիւն պատկերի կերպարանեաց զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: