Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու:
Նա չի ջարդելու ջախջախված եղեգը, և առկայծող պատրույգը չի մարելու
Նախ՝ հրեա ժողովուրդը հակառակվում էր իբրև ջախջախված եղեգ ու վառված կայծի նման նախանձաբեկ էր լինում: Եթե կամենար,- ասում է,- ոչ թե իբրև կանգուն, այլ որպես ջախջախված եղեգի դյուրությամբ կխորտակեր ու կմարեր՝ կորստյան մատնելով նրանց, սակայն չկամեցավ դա:
Երկրորդ՝ ոմանք ասում են, թե ջախջախված եղեգը նույն ժողովուրդն է, որին երբեք չջարդեց, այլ՝ ողջացրեց, այսինքն՝ բժշկեց: Իսկ առկայծող պատրույգը,- ասում են,- օրենքն է, որը Նա չմարեց, այլ կատարեց 1:
Երրորդ՝ որովհետև սուրբ Բարսեղն ասում է, թե ջախջախված եղեգը նրանք են, ովքեր արատավոր կերպով են կատարում օրենքը, որոնց հարկ չէ ջարդել, այլ՝ խրատել, ինչպես Տերն է ասում. «Ձեր ողորմությունն ու պահքը մի՛ կատարեք ի ցույց մարդկանց» (Մատթ. 6: 1)։ Իսկ Պողոսն ասում է. «Կատարեք առանց տրտնջալու և առարկելու, առանց գրգռելու ու պարծենալու» (Փիլիպ. 2:14): Տրտնջալն այն է, երբ հայտնապես հիշում և արածը երեսով է տալիս, ինչպես փարիսեցին՝ տաճարում: Առարկելն այն է, երբ ծածուկ դժգոհում են ու գործն իրենց անպատշաճ են համարում: Գրգռելն այն է, երբ չար նախանձով հակառակվում են միմյանց, իսկ երբեմն էլ աղոթում և պահք են պահում: Պարծենալն այն է, երբ կամ իրենց բերանով են պարծենում արդարության համար, կամ ի ցույց մարդկանց են անում դա, որպեսզի ուրիշները գովեն իրենց. այդպիսիները անպիտան ու ջախջախված եղեգ են: Իսկ առկայծող պատրույգը նրանք են, ովքեր վառված չեն Աստծո սիրո ջերմությամբ, այլ՝ ծուլությամբ և անհոգությամբ են պահում պատվիրանները: Նրանց պետք է զգաստացնել դատաստանի հիշատակությամբ:
Չորրորդ՝ ջախջախված եղեգը ժողովուրդն է, որը վերցնում է Քրիստոսի դժվարակիր օրենքը՝Քրիստոսի նեղ և անձուկ ճանապարհը, բայցչի կոտրվում տաղտկությամբ կամ հուսահատությամբ, այլ ապրում է հանգստյան հույսով։Լուծը՝ քաղցր, ու բեռը թեթև է թվում նրանց Քրիստոսի շնորհներով, Նրա, Ով ոչ թե ջարդում, այլ կազդուրում է: Իսկ առկայծող պառրույգը,- ասում է սուրբ Եփրեմ Ասորին,- մեր տեր Հիսուս Քրիստոսի մարդեղությունն է, որ մանուկ հասակում կամենում էր մարել Հերովդեսը՝ մանուկներին կոտորելով, բայց չկարողացավ: Նաև, երբ կամենում էին Նրան գահավիժել լեռից, և երբ հրեաները խաչեցին, այդժամ ևս կամենում էին մարել Նրա կյանքը, բայց Նա առավել պայծառացավ, ինչպես ասվում է.
Ա. Լոպուխին
«Կոտրված եղեգը չի փշրելու և առկայծող պատրույգը չի հանգցնելու, այլ ճշմարտությամբ դատաստան է տեսնելու»: [3] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 42:2
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու:
(Արարատ թարգ․) Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։
(Գրաբար) զեղէգն ջաղջախեալ մի բեկցէ, եւ զպատրոյկն առկայծեալ մի շիջուսցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: