Եսայու մարգարեության մեկնություն 45:11

Ա. Լոպուխին

11-12․ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբն ու նրա Արարիչը. «Դուք հարցնում եք Ինձ Իմ որդիների ապագայի մասի՞ն ու ցանկանում եք Ինձ ուղղությո՞ւն ցույց տալ Իմ ձեռքի գործերում»: [11] «Ես ստեղծեցի երկիրն ու նրա վրա արարեցի մարդուն, Ես՝ Իմ ձեռքերը տարածեցին երկինքը, ու Ե՛ս օրենք տվեցի նրա բոլոր զորություններին»: (Սինոդական թարգ․)
   
   «Ես ստեղծեցի երկիրն ու նրա վրա արարեցի մարդուն․․․» - Արտահայտված առարկությունների անխոհեմությունն ու հավակնոտությունը Տերը հաստատում է մի անհերքելի հանգամանքով՝ մատնանշելով, որ Նա Ինքն է ամբողջ աշխարհի՝ այդ թվում և մարդու Արարիչը (հմմտ. Ես․ 40:26, 42:5 և այլ հատվածներ):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը և նրա Արարիչը. «Կհարցնե՞ք իմ որդիների ապագայի մասին, թե՞ հրամաններ կտաք իմ ձեռքի գործի մասին։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր Աստուած սուրբն Իսրայէլի, որ արար զայնս որ յապայն գալոց են. հարցէք զիս վասն որդւոցն իմոց եւ դստերաց. եւ վասն գործոց ձեռաց իմոց պատուէր տուք ինձ: