Ա. Լոպուխին
«Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը, չի՞ գթա իր որովայնի ծնունդին. բայց եթե նույնիսկ նա մոռանա իսկ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա»։ [15] (Սինոդական թարգ․)
«Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը...բայց եթե նույնիսկ նա մոռանա իսկ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա» - Իրեն հավատարիմ Սիոնի նկատմամբ Տիրոջ սիրո և հոգատարության զորությունը գերազանցում է ամեն ինչին՝ մարդկային ամենաամուր և ամենաանբաժանելի բնական կապերին:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Մի՞թէ կինը կը մոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ», -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։
(Գրաբար) Միթէ մոռանայցէ՞ կին զմանուկ իւր, կամ ո՞չ գթասցի ի ծնունդս որովայնի իւրոյ: եւ եթէ մոռանայցէ զայն կին` սակայն ես ոչ մոռացայց զքեզ ասէ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: