Եսայու մարգարեության մեկնություն 52:15

Ա. Լոպուխին

«Այդպես Նա պիտի ապշեցնի շատ ժողովուրդների, թագավորները Նրա առջև կփակեն իրենց բերանները, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և պիտի հասկանան այն, ինչի մասին չեն էլ լսել»։ [15] (Սինոդական թարգ․)
   
   «Այդպես Նա պիտի ապշեցնի շատ ժողովուրդների, թագավորները Նրա առջև կփակեն իրենց բերանները․․․» - Դարձյալ զարմանք, սակայն արդեն ամբողջովին հակառակ բնույթի, որ դրսևորվում է նվաստացած Ծառայից մեծագույն Տիրակալի վերափոխվելու զարմանահրաշ կերպարանափոխության առջև։ Բոլոր ժողովուրդներն ու նրանց թագավորներն այնքա՜ն տպավորված կլինեն այդ նոր հրաշքի պատճառով, որ զարմանքից ի վիճակի չեն լինի բացել իրանց բերանները՝ այդ զարմանքը խոսքերով արտահայտելու համար (հմմտ․ Հոբ 29։9)։ Այստեղ հակադրության ծանրության կետն ամբողջովին կենտրոնացած է «ծառա» և «թագավոր» հասկացությունների համեմատության մեջ։ Թագավորի մասին հիշատակումն ակամայից մեր միտքը տանում է դեպի միևնույն մարգարեի կողմից ավելի վաղ ներկայացված պատմությունը, որում ասվում էր, որ թագավորներն ու թագուհիներն առաջինը պիտի երկրպագեն Քրիստոսին և դեպի Նա պիտի առաջնորդեն իրենց ժողովուրդներին (Ես․ 49։23, ինչպես նաև 7-րդ համար)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել:
(Արարատ թարգ․) այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի։ Թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա պատճառով, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և ինչի մասին չեն լսել, նրանք կհասկանան։
(Գրաբար) Այնպէս զարմասցին ազգք բազումք ի վերայ քո, եւ կարկեսցեն թագաւորք զբերանս իւրեանց. զի որոց ոչ պատմեցաւ վասն նորա` տեսցեն, եւ որոց չիցէ լուեալ ի միտ առցեն: