Եսայու մարգարեության մեկնություն 54:9

Ա. Լոպուխին

«Որովհետև սա Ինձ համար Նոյի ջրերի պես է․ինչպես որ Ես երդվեցի, որ Նոյի ջրերը այլևս երկիր չեն գա, այդպես էլ երդվել եմ չբարկանալ քեզ վրա և չհանդիմանել քեզ»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև սա Ինձ համար Նոյի ջրերի պես է․ինչպես որ Ես երդվեցի, որ Նոյի ջրերը այլևս երկիր չեն գա, այդպես էլ երդվել եմ չբարկանալ քեզ վրա և չհանդիմանել քեզ: Լեռները կշարժվեն և բլուրները կսասանվեն, սակայն Իմ ողորմածությունը քեզանից չի հեռանա, և Իմ խաղաղության ուխտը չի սասանվի, - ասում է քեզ ողորմացող Տերը» - Այս երկու համարներն իրենցից ներկայացնում են աստվածային երդում, որը տրվում է Իր ճշմարիտ, հավատավոր Իսրայելի նկատմամբ Աստծո վերոնշյալ, հավիտենական ողորմածության անփոփոխելիությունը հաստատելու համար։ Այս երդման բովանդակությունը կամ նշանները մատնանշում են մեկ ուրիշ համանման պատմական իրադարձություն, որում մի ժամանակ արդեն բավականաչափ արտահայտվել էր Աստվածային ողորմածության հավիտենականությունը։ Սա հղում է համաշխարհային ջրհեղեղի պատմության վերջնահատվածին, երբ Տերը երդվեց Նոյին չկրկնել նմանատիպ կործանարար պատիժը մարդկանց մեղքերի համար (Ծննդ․ 9։11)։ Եվ ահա, այն բանի նմանությամբ, թե ինչպես է Տերը սրբորեն և անդրժելիորեն պահում այդ երդումը՝ չնայած մարդկության բոլոր սարսափելի հանցագործություններին, նույնքան անփոփոխելիորեն էլ Նա կիրականացնի նորկտակարանյան Իսրայելի հանդեպ ողորմածության ցուցաբերման Իր նոր խոստումը։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ. ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի, որ չեմ բարկանայ երկրի վրայ, այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ:
(Արարատ թարգ․) որովհետև սա Նոյի օրերի նման է ինձ համար։ Ինչպես որ այն ժամանակ երդվեցի, որ Նոյի ջրերն այլևս չպիտի ողողեն երկիրը, այնպես էլ հիմա երդվեցի, որ չեմ սրտմտելու քեզ վրա և չեմ հանդիմանելու քեզ։
(Գրաբար) Եւ ի ջուրցն հեղեղէ առ Նոյիւ` այս է ինձ, եւ որպէս երդուայն նմա ի ժամանակին յայնմիկ չբարկանալ երկրի, նոյնպէս եւ ոչ քեզ: