Եսայու մարգարեության մեկնություն 59:12

Ա. Լոպուխին

12-13․ «Քանզի Քո առջև մեր հանցանքները բազմաթիվ են, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում, որովհետև մեր հանցանքները մեզ հետ են, և մեր անօրենությունները մենք գիտենք»։ [12] «Մենք դավաճանել ու ստել ենք Տիրոջ առջև, և հեռացել ենք մեր Աստծուց, զրպարտություն և ապստամբություն ենք խոսել, մեր սրտերում սուտ խոսքեր ենք հղացել և ծնել»։ (Սինոդական թարգ․)
   
   Քանզի Քո առջև մեր հանցանքները բազմաթիվ են, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում, որովհետև մեր հանցանքները մեզ հետ են, և մեր անօրենությունները մենք գիտենք։ Մենք դավաճանել ու ստել ենք Տիրոջ առջև, և հեռացել ենք մեր Աստծուց, զրպարտություն և ապստամբություն ենք խոսել, մեր սրտերում սուտ խոսքեր ենք հղացել և ծնել։ Եվ իրավունքը հետ է նահանջել, իսկ արդարությունը կանգնել է հեռվում, քանի որ ճշմարտությունը ընկել է հրապարակում, և ազնվությունը չի կարողանում ներս մտնել: Եվ ճշմարտությունը վերացավ, իսկ չարությունից հեռացողը վիրավորանքի է ենթարկվում։ Եվ Տերը տեսավ դա, ու Նրա աչքերին հաճելի չէր, որ իրավունք չկար» - 12-15-րդ համարներում մարգարեն կրկին վերադառնում է Իսրայելի մեղքերի մասին ցավոտ թեմային։

   «Որովհետև մեր հանցանքները մեզ հետ են, և մեր անօրենությունները մենք գիտենք…» (12-րդ համար)։ Այս համարի գաղափարը և նույնիսկ դրա արտահայտումը պարզ սաղմոսական ոճով է (Սաղմ․ 39։13, 50։5 և այլ տեղիներ)։

   «Մենք դավաճանել ու ստել ենք Տիրոջ առջև, և հեռացել ենք մեր Աստծուց…»  – Սա ամրապնդումն ու ավելի հստակ պարզաբանումն է նախկինում արտահայտված այն գաղափարի, համաձայն որի՝ Տիրոջ հանդեպ դավաճանություն գործելը ճշմարտությունից հեռանալն ու ստին ծառայություն մատուցելն իսկ է (3-4-րդ համարներ):

   «Մեր սրտերում սուտ խոսքեր ենք հղացել և ծնել» (13-րդ համար) – Այս միտքը շատ խորն է։ Մտքի տրամադրվածության մասին նախկինում արտահայտված գաղափարի հետ համեմատությամբ (7-րդ համար)՝ մարգարեն խոսում է սրտի ուղղընթացության, այսինքն՝ զգացմունքների և դրանցից կախվածության մեջ գտնվող կամքի՝ մարդու գործունեության մասին (Մատթ․ 15։19
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) քանզի բազում են մեր անօրէնութիւնները քո առաջ, եւ մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրէնութիւնները մե՛ր մէջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրաւութիւնները:
(Արարատ թարգ․) քանզի շատացել են մեր հանցանքները քո առաջ, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում. մեր հանցանքները մեզ հետ են, և մենք գիտենք մեր անօրենությունները։
(Գրաբար) Զի բազում են անաւրէնութիւնք մեր առաջի քո, եւ մեղք մեր հակառակ կացին մեզ. զի անաւրէնութիւնք մեր ի մեզ են, եւ զանիրաւութիւնս մեր` մեք մեզէն գիտեմք: