Եսայու մարգարեության մեկնություն 60:22

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց:
   
   Ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։

   Այսպես է ասում, որովհետև Իսրայելը երբեմն Կիւրոսի ժամանակ, երբեմն՝ Դարեհի, ու երբեմն Արտաշեսի օրոք ժողովվեց Երուսաղեմում, իսկ հրեա հավատացյալներից ոմանց էլ Տերը հավաքեց առաքյալների ձեռքով, մյուսներին՝ հարյուր քառասունչորս հազար կնքվածներին, ի մի է բերելու վախճանի օրը, հեթանոսներից ոմանց՝ երրորդ ժամին, ոմանց՝ վեցերորդ, իսկ մնացյալներին կանչում է ամեն ժամ:
   

Ա. Լոպուխին

«Սակավից հազարը կառաջանա, և ամենից թույլից՝ ուժեղագույն ժողովուրդ։ Ես՝ Տերս, շտապում եմ իր ժամանակին կատարել դա»։ [22] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 60:18

--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց:
(Արարատ թարգ․) Ամենասակավը հազար պիտի դառնա, և ամենաչնչինը՝ զորավոր ազգ։ Ես եմ Տերը. պիտի փութացնեմ այդ իր ժամանակին»։
(Գրաբար) Սակաւաւորն հազարաւոր եղիցի, եւ կրտսերն յազգ մեծ: Զի ես Տէր ընդ ժամանակս ժամանակս ժողովեցից զնոսա: