Ա. Լոպուխին
«Ինչպես որ հոտը հովիտ է իջնում, այնպես էլ Տիրոջ Հոգին առաջնորդում էր նրանց հանգստանալու: Այդպես էլ Դու առաջնորդեցիր Քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես Քեզ համար»։ [14] (Սինոդական թարգ․)
«Որպեսզի փառավոր անուն ձեռք բերես Քեզ համար», կամ էլ, ինչպես 12-րդ համարում է ասվում, «․․․հավիտենական անուն ձեռք բերես»: Տիրոջ կողմից Իսրայելի հանդեպ ցուցաբերված բարիքների ու հրաշագործությունների փառավոր շարքը, ինչպես որ մենք գիտենք պատմությունից, իսկապես «փառավոր և հռչակավոր» էր դարձնում Բարձրյալի անունը բոլոր ժողովուրդների շրջանակներում (Ելք 9:16, 15:11-16): «Տիրոջ փառքը», սակայն, ոչ մի կապ չունի մարդկային փառամոլության հետ. մարդկային այդ փառամոլությունն ընդամենը մարդկանց՝ իրենց գոյության վերջնական նպատակին հասնելն է, մինչդեռ ինչպես հիանալիորեն արտահայտվում է Տիրոջ աղոթքի առաջին խնդրանքում, հարկ է, որ սուրբ լինի Աստծո՛ անունը․ «Սուրբ եղիցի անուն Քո» (Մատթ. 6:10): Ընդհանրապես պետք է նշել, որ աստվածաշնչյան աշխարհընկալման իմաստով Աստծո անվան հանդեպ վերաբերմունքը, այսինքն՝ այն փառավորելը կամ նզովելը, համարվում է մարդկային ողջ բարոյական վարքագծի գլխավոր չափորոշիչը (հմմտ. Ես․ 63։19):
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 63:11
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»: Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն:
(Արարատ թարգ․) Ինչպես որ անասունը հովիտ է իջնում, Տիրոջ հոգին հանգստացրեց նրանց»։ Այդպես էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես քեզ համար։
(Գրաբար) եւ իբրեւ զգրաստ ինչ ընդ դաշտ. եւ ոչ վաստակեցին: Էջ Հոգի Տեառն, եւ առաջնորդեաց նոցա: այնպէս ածեր զժողովուրդն քո առնել քեզ անուն փառաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: