Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն, -ասում է Տէրը:
Ովքեր ուտում են խոզի միս, պիղծ բաներ և մուկ, նրանք միասին բնաջնջվելու են։
Որովհետև սրանցով արհամարհում էին օրենքները, այդ մեղքերով էին հանդգնում մեղանչել հրեաները, կամ էլ այս խոսքը ակնարկում է բաբելացիների կողմից ոչնչացվելը, գուցե նաև՝ գերեդարձից հետո հույների կողմից բազմիցս չարչարվելը:
Ա. Լոպուխին
«Նրանք, ովքեր իրենց սրբացնում ու մաքրում են պարտեզներում, սակայն մեկը մյուսի հետևից խոզի միս ու գարշելի բաներ և մկներ են ուտում, ամենքը կործանվելու են»,- ասում է Տերը»: [17] (Սինոդական թարգ․)
Սա այն հատվածի համառոտ կրկնությունն է, որի մասին խոսվում էր նաև ավելի վաղ (Ես․ 65:3-7):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) «Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն, -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Նրանք, որ իրենց սրբացնում և մաքրում են պարտեզներ մտնելու համար և հետևելով նրան, որ մեջտեղում է, նրանք, ուտելով խոզի միս, պիղծ բաներ և մուկ, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։-
(Գրաբար) որ սրբինն եւ մաքրին ի պարտէզս եւ ի սրահս իւրեանց: որ ուտեն միս խոզենի` եւ զգարշելիսն` եւ զմուկնն, ի միասին սատակեսցին նոքա` ասէ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: