Ա. Լոպուխին
Եվ դիպավ իմ շուրթերին ու ասաց. «Ահա՛, այն դիպչեց քո շուրթերին, քո անօրինությունը հեռացված է քեզանից, և քո մեղքը մաքրված է: (Սինոդական թարգ․) [7]
Այդ ածուխը մաքրագործող դերակատարում պետք է ունենար՝ որպես Աստծո զոհասեղանից վերցված ածուխ: Այստեղ փոխաբերական իմաստով ցույց է տրվում Աստծո շնորհների մաքրագործող զորությունը, որը, ինչպես կրակը, մոխրացնում է մարդու մեջ գոյություն ունեցող ամեն անմաքուր բան:
«Անօրինությունը և մեղքը» մարգարեի սեփական մեղքերն են:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կը հանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կը սրբի քեզնից»:
(Արարատ թարգ․) Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված»։
(Գրաբար) մերձեցո՛յց ՚ի բերան իմ, և ասէ. Ահաւասիկ մերձեցաւ ա՛յդ ՚ի շրթունս քո, և հանցէ զանօրէնութիւնս քո, և զմեղս քո սրբեսցէ՛ ՚ի քէն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: