Ա. Լոպուխին
«Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. «Ձեր աչքերով դուք տեսաք այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին: Տերը նույն կերպ կվարվի բոլոր այն թագավորությունների հետ, որոնց վրա դուք կհարձակվեք»: (Սինոդական թարգ․)[21]
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ ես Յեսուին պատուիրեցի՝ ասելով. « Ձեր աչքերով իսկ տեսաք այն ամէնը, ինչ Տէր Աստուածն արեց այդ երկու թագաւորներին: Տէրը նոյն կերպ կը վարուի բոլոր այն թագաւորութիւնների հետ, որոնց վրայ կը յարձակուես դու:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։
(Գրաբար) Եւ Յեսուայ պատուիրեցի ի ժամանակին յայնմիկ` եւ ասեմ. Աչք ձեր իսկ տեսին զամենայն զոր արար տէր Աստուած քո ընդ երկուս թագաւորսն ընդ այնոսիկ. նոյնպէս արասցէ տէր Աստուած ընդ ամենայն թագաւորութիւնս` յորոց վերայ դիմեսցես դու.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: