Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 6։20

Ա. Լոպուխին

20-24․ Եվ երբ վաղըքո որդին կհարցնի քեզ ու կասի, թե «այդ ինչ պատվիրաններ, օրենքներ ու կանոններ են, որ մեր Տեր Աստվածը պատվիրել է մեզ»: (Սինոդական թարգ․)[20] Ապա քո որդուն կասես. «Եգիպտոսում մենք փարավոնի ստրուկներն էինք, և Տերը [Աստվածը] ամուր ձեռքով և հզոր բազկով դուրս բերեց մեզ Եգիպտոսից։  Եվ Տերը [Աստվածը] մեր ներկայությամբ Եգիպտացիների երկրում փարավոնի և նրա ամբողջ տան [ինչպես նաև նրա ամբողջ զորքի վրա] սոսկալի նշաններ և մեծագործություններ արեց, Իսկ մեզ դուրս բերեց այնտեղից [Տերը՝ մեր Աստվածը], որպեսզի բերի այստեղ և մեզ տա այն երկիրը, որը [Տերը՝ մեր Աստվածը] խոստացել էր երդվել էր տալ մեր հայրերին: Եվ Տերը մեզ պատվիրեց գործադրել բոլոր այս օրենքները, որպեսզի մենք երկնչենք Տիրոջից՝ մեր Աստծուց, որպեսզի մեզ համար լավ լինի բոլոր օրերի ընթացքում, որպեսզի պահպանենք մեր կյանքը, ինչպես որ հիմա:
   
Ընթերցի՛ր նաև Ելք 12:25-27, 13:8, 14-15 համարների մեկնաբանությունները:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ «Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ»,
(Արարատ թարգ․) Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի, թե՝ “Ի՞նչ են այդ պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ մեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ”,
(Գրաբար) Եւ եղիցի յորժամ հարցանիցէ ցքեզ վաղիւ որդին քո եւ ասիցէ. Զի՞նչ են վկայութիւնքն եւ իրաւունքն եւ դատաստանքն` զոր պատուիրեաց տէր Աստուած մեր մեզ: