Ա․ Լոպուխին
15-18․ «Ամեն մի արգանդ բացող մարմին, որին բերում են Տիրոջը, մարդակնից թե անասուններից՝ թող քեզ պատկանի, մարդկանցից միայն անդրանիկը կարող է հետ գնվել, և անմաքուր կենդանիներից միմիայն առաջնեկը կարող է հետ գնվել։ [15] Իսկ նրանց համար փրկագինը, սկսած մեկ ամսեկանից, ըստ քո գնահատականի, կվերցնես, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ, որը կազմում է հինգ դանգ, իսկ արջառների առաջնեկների, և ոչխարների առաջնեկների, և այծերի առաջնեկների համար փրկագին չվերցնես. դրանք սրբություն են, դրանց արյունը կհեղես զոհասեղանի վրա, իսկ դրանց ճարպը այրիր զոհասեղանին՝ Տիրոջ համար որպես հաճելի անուշահոտություն, իսկ դրանց միսը քեզ է պատկանում, ինչպես որ ընծայաբերված կրծքավանդակն ու աջ ուսն են քեզ պատկանում»։ (Սինոդական թարգ․)
Հմր․15–18։ Ընթերցի՛ր նաև Ելք. 13։2, 12–16, 34։20 համարների մեկնաբանությունները։ Մաքուր կենդանիների առաջնեկներն ընդունվում էին։ Մարդկանց անդրանիկները փրկագնով էին փոխարինվում։ Անմաքուր կենդանիների առաջնեկները կա՛մ փրկագնվում էին, կա՛մ փոխարինվում էին մաքուր կենդանիներով, կա՛մ էլ վաճառվում էին, և ստացված եկամուտը փոխանցվում էր Խորանին (Ղև. 27։27)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ամէն մի առաջնածին, մարդ թէ անասուն, որ Տիրոջն են նուիրում, թող քեզ պատկանի: Յետ կը գնես միայն մարդկանց անդրանիկներին: Յետ կը գնես նաեւ անմաքուր անասունների առաջնածինները:
(Արարատ թարգ․) Ամեն մարմնի ամեն առաջնածին, որ Տիրոջն են մատուցում, մարդ թե անասուն, քոնը լինի. միայն թե մարդու առաջնեկն անպատճառ կփրկագնես։ Կփրկագնես նաև անմաքուր անասունի առաջնեկը։
(Գրաբար) Եւ ամենայն որ բանայ զարգանդ` յամենայն մարմնոյ, զոր մատուցանիցեն Տեառն ի մարդոյ մինչչեւ յանասուն` քեզ լիցի: այլ փրկելով փրկեսցէ զանդրանիկս մարդկան. եւ զանդրանիկս անասնոց սրբոց փրկեսցես.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: