Թվոց գրքի մեկնություն 19։1

Ա․ Լոպուխին

1-2․ Եւ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. [1] «ահա օրենքի այն կարգը, որը Տերը պատվիրեց՝ ասելով. «Իսրայելի որդիներին ասա, թող քեզ մոտ մի անարատ կարմիր երինջ բերեն, որի մոտ թերություն չկա, [և] որի վրա լուծ չի դրվել»։ (Սինոդական թարգ․)
   
   Թողության զոհի համար օգտագործվում էր կարմիր երինջ, քանի որ կարմիրը խորհրդանշում է մեղավոր մարդու անմաքրությունը։ Եսայի մարգարեի գրքի առաջին գլխի 18−րդ համարում ասվում է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ»։ Ըստ երանելի Թեոդորոսի ենթադրության՝ զոհաբերվող երինջի գույնը կարող էր մատնանշել նաև այն նյութը (կարմիր հող), որից արարվել է առաջին ընկած (մեղավոր) մարդու մարմինը (տե՛ս Թվոց գրքի մեկնաբանություն, հարց 35)։ Հավանաբար այն պատճառով է իգական սեռի կենդանի սահմանվում, քանի որ իգական սեռը՝ որպես ծնունդ տվող, ավելի վառ կերպով էր արտահայտում մեղքի մահվանից հոգևոր վերածննդի գաղափարը։ «Անարատ կարմիր երինջ, որի մոտ թերություն չկա»։ [Սա] ընդհանուր կանոն է զոհաբերող կենդանիների համար։ «Որի վրա լուծ չի դրվել», այսնինք՝ մինչ Տիրոջը զոհ մատուցվելը մարդկանց կարիքների համար չի ծառայել։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի եւ ընդ Ահարովնի` եւ ասէ.