Ա. Լոպուխին
47-51․ Սակայն Ղևտացիներն իրենց հայրերի սերունդներով իսրայելացիների հետ հաշվառման չենթարկվեցին։ [47] Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Տե՛ս, մարդահամար կատարելիս Ղևիի ցեղը հաշվառման չենթարկես, նրանց թիվը իսրայելացիների վրա չգումարես։ Ղևտացիներին կնշանակես վկայության խորանի սպասավորության վերակացու, նրա սպասքի և այն ամենի վերակացու, ինչ որ գտնվում է նրա մեջ։ Թող նրանք կրեն խորանն ու այն ամենն ինչ կա նրանում, նրանք հոգևոր սպասավորություն կանեն նրա մեջ և կբնակվեն խորանի շուրջը։ Խորանը տեղափոխելիս թող այն քանդեն ղևտացիները, խորանը տեղավորելիս թող այն կանգնեցնեն ղևտացիները։ Եթե մի այլազգի մոտենա դրան, թող մեռնի։ (Սինոդական թարգ․)
Ղևտացիների համար գլխահարկը և զինվորական ծառայությունը փոխարինվեց խորանում նրանց ցմահ ծառայությամբ։
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Ղեւտացիների ցեղին պատկանողները, սակայն, իսրայէլացիների հետ հաշուառման չենթարկուեցին:
(Արարատ թարգ․) Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։
(Գրաբար) Բայց Ղեւտացիքն ի ցեղէ իւրեանց ազգին ոչ անցին ի հանդիսի ընդ որդիսն Իսրայէղի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: