Թվոց գրքի մեկնություն 25։1

Ա․ Լոպուխին

1-3․ Եվ Իսրայելը ապրում էր Սատտիմում, և ժողովուրդը սկսեց պոռնկանալ Մովաբի դստրերի հետ, [1] և նրանք ժողովրդին հրավիրեցին իրենց աստվածների զոհերին, և ժողովուրդը կերավ [նրանց զոհերը], և երկրպագեց նրանց աստվածներին։ Եվ Իսրայելը հարեց Բելփեգովրին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ընդդեմ Իսրայելի։ (Սինոդական թարգ․)
   
   «Սատտիմ» (Ամեղ−Սատիմ)՝ ակացիայի դաշտ։ Հիշատակվում է նաև Թվոց. 33։49, Հես. 2։1, 3։1 համարներում։

   Վավաշոտ օրգիաները Փյունիկիայում և Քանանում տարածված քաղդեական կրոնի որոշ աստվածությունների պաշտամունքի ծեսի թվին էին պատկանում։

   Իմանալով հրեա ժողովրդի կոպիտ−հուզական բնավորությունը՝ Բաղաամը կասկած չուներ, որ զգայական հաճույքների տենչը (Թվ. 26։16, հմմտ. Հովսեփիոս Փլավիոս «Հուդայական հնություններ» գ. 4, գլ. 6, § 6) իսրայելացիներին կստիպեր մոռանալ Տեր Աստծուն և ի պատիվ այլ աստվածների՝ պոռնկանալ։ «Եվ ժողովուրդը սկսեց պոռնկանալ Մովաբի դստրերի հետ։ Եվ Իսրայելը հարեց Բելփեգովրին»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիները բանակատեղի դրեցին Սատտիմում եւ պղծուեցին այնտեղ մովաբացիների դուստրերի հետ պոռնկանալով:
(Արարատ թարգ․) Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում. ժողովուրդն սկսեց մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։
(Գրաբար) Եւ բանակեցաւ Իսրայէլ ի Սատիմ. եւ պղծեցաւ ժողովուրդն ընդ դստերսն Մովաբու: