Ա․ Լոպուխին
Ղևիի ցեղից մեկ ամսականից բարձր արական սեռին պատկանողների թիվը, հաշվառման համաձայն, կազմեց քսաներեք հազար հոգի: Սրանք հաշվառման ենթարկված իսրայելացիների մեջ չընդգրկվեցին, քանի որ, ի տարբերություն իսրայելացիների, հողաբաժին չէր հասնում նրանց: (Սինոդական թարգ․)[62]
Ղևտացիներին «Իսրայելի որդիների մեջ բաժին (հող) չի տրվել», քանի որ «հենց Աստված է նրանց բաժինը» (Թվ. 18:20, Բ Օր. 10:9, 18:2, Եզ. 44:28):
--------------------------------
[62](Էջմիածին թարգ․) Ղեւիի ցեղի մէկ ամսականից բարձր արական սեռին պատկանողների թիւը, ըստ հաշուառման, կազմեց քսաներեք հազար հոգի: Սրանք հաշուառման ենթարկուած իսրայէլացիների մէջ չընդգրկուեցին, քանի որ, ի տարբերութիւն իսրայէլացիների, հողաբաժին չէր հասնում նրանց:
(Արարատ թարգ․) Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։
(Գրաբար) Եւ եղեն ի հանդիսէ իւրեանց քսան եւ երեք հազարք. ամենայն արու յամսաւրէից եւ ի վեր: քանզի ոչ անցին ի հանդիսի որդւոցն Իսրայէղի. զի ոչ էր նոցա տուեալ վիճակ ի մէջ որդւոցն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: