Թվոց գրքի մեկնություն 31։48

Ա․ Լոպուխին

48-54․ Մովսեսին ներկայացան բոլոր զորահրամանատարները` հազարապետներն ու հարյուրապետները, [48] և ասացին նրան. «Մենք` քո ծառաները, հաշվառման ենթարկեցինք ռազմիկներին և տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում: Դրա համար Տիրոջը որպես ընծա բերել ենք ինչ որ գտնվում է յուրաքանչյուրիս մոտ` ոսկե տուփ, ապարանջան, մատանի, մանյակ և ընդելուզված ծամկալ, որպեսզի Տիրոջից քավություն ստանանք: Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկեղենը` ձեռագործ բոլոր անոթները: Հազարապետների կողմից Տիրոջը որպես հաս տրված ամբողջ ոսկին կազմեց տասնվեց հազար յոթը հարյուր հիսուն սիկղ: Յուրաքանչյուր ռազմիկին ավարից մաս հասավ: Մովսեսն ու Եղիազար քահանան, հազարապետներից ու հարյուրապետներից առնելով ոսկին, տարան վկայության խորան որպես իսրայելացիների հիշատակ Տիրոջ առաջ: (Սինոդական թարգ․)
   
   «Տիրոջը որպես ընծա»՝ որպես ավարի երախայրիք և որպես արշավի բարեհաջող ավարտի համար երախտագիտության նշան (տե՛ս 32−46, 49 համարներ): «Տիրոջից քավություն ստանանք», քանզի պղծվել էին սպանությամբ և մահացածներին ու նրանց ունեցվածքին դիպչելով:
--------------------------------
[48](Էջմիածին թարգ․) Մովսէսին ներկայացան բոլոր զօրահրամանատարները՝ հազարապետներն ու հարիւրապետները,
(Արարատ թարգ․) Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները,
(Գրաբար) Եւ մատեան առ Մովսէս ամենայն վերակացուք հազարապետութեան զաւրուն, հազարապետք եւ հարիւրապետք,