Թվոց գրքի մեկնություն 33։54

Ա․ Լոպուխին

Ըստ ձեր ցեղերի անդամների թվաքանակի, կբաժանեք այդ երկիրը. բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին` փոքր բաժին: Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ կհասնի նրան: Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետության ցեղերի: (Սինոդական թարգ․)[54]
   
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 33:53
--------------------------------
[54](Էջմիածին թարգ․) Ըստ ձեր ցեղերի անդամների թուաքանակի, կը բաժանէք այդ երկիրը. բազմանդամներին մեծ բաժին կը յատկացնէք, իսկ սակաւանդամներին՝ փոքր բաժին: Իւրաքանչիւր ցեղ թող ստանայ այն, ինչ կը հասնի նրան: Բաժանումը պէտք է կատարուի ըստ ձեր նահապետութեան ցեղերի:
(Արարատ թարգ․) Ըստ ձեր տոհմերի՝ դուք կժառանգեք այդ երկիրը՝ վիճակ գցելով. բազմանդամներին շատ բաժին ժառանգություն կտաք, իսկ սակավանդամներին՝ քիչ բաժին։ Վիճակով որ բաժինը ում որ դուրս գա, դա նրանը կլինի։ Կժառանգեք ըստ ձեր հայրերի ցեղերի։
(Գրաբար) ըստ ցեղից ձերոց, ըստ բազմաց` բազմացուցանիջիք զկալուածս իւրեանց. եւ ըստ սակաւուց` սակաւացուցանիջիք զկալուածս իւրեանց: Որպէս ելանիցէ յանուն ուրուք` անդ լինիցի. ըստ ցեղից նահապետութեան ձերոյ ժառանգեսջիք: