Ա. Լոպուխին
Քահանան մեկը թող մատուցի որպես մեղքերի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզի զոհ և այդպիսով թող քավի դիակի հետ շփվելու նրա մեղքը, և թող նա նույն օրը կրկին սրբագործի իր գլուխը: (Սինոդական թարգ․)[11]
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 6:10
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Քահանան մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը պէտք է ողջակիզի: Այդպիսով քահանան թող քաւած լինի նրա մեղքը, որ կատարել էր դիակ տեսնելով: Նա այդ օրն իսկ թող սրբագործի իր գլուխը,
(Արարատ թարգ․) Քահանան մեկը պիտի մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, քավություն տա նրան մեռելի պատճառով եղած մեղքի համար և նույն օրը սրբացնի նրա գլուխը։
(Գրաբար) Եւ արասցէ քահանայն զմին վասն մեղաց, և զմին յողջակէզ. և քաւեսցէ վասն նորա քահանայն ընդ մեղացն զոր մեղաւ յոգի․ և սրբեսցէ՛ զգլուխ իւր յաւուր յայնմիկ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: