Ա. Լոպուխին
Եվ նա նորից պետք է սկսի Տիրոջը նվիրվելու իր մեծ ուխտի օրերը կատարել և մեկ տարեկան գառ թող նվիրաբերի իր մեղքերի քավության համար: Նոր ուխտին նախորդած օրերը չպիտի հաշվի առնվեն, որովհետև նրա ուխտ արած գլուխը պղծվեց: (Սինոդական թարգ․)[12]
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 6:10
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) որովհետեւ նա այդ օրն է նուիրւում Տիրոջը իր ուխտի բոլոր օրերում: Դրանից յետոյ նա մի տարեկան գառ թող նուիրաբերի իր մեղքերի քաւութեան համար: Իր ուխտին նախորդած օրերը պիտի հաշուի չառնուեն, որովհետեւ նրա ուխտ արած գլուխը պղծուեց:
(Արարատ թարգ․) Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը չպիտի հաշվի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։
(Գրաբար) զի յա՛յնմ աւուր սրբեաց Տեառն զաւուրս ուխտին իւրոյ։ Եւ ածցէ գառն մի տարևոր վասն յանցանացն. և աւուրքն առաջինք անհամա՛րք լիցին. զի պղծեցա՛ւ գլուխ ուխտի նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: