Թվոց գրքի մեկնություն 8։4

Ա. Լոպուխին

Եվ ահա այսպիսին էր աշտանակի կառուցվածքը. Նրա բունն ու ճյուղերը ամբողջությամբ ոսկուց էին ձուլված: Աշտանակը պատրաստված էր ըստ այն օրինակի, որը Տերն էր ցույց տվել Մովսեսին: (Սինոդական թարգ․)[4]
   
   Աշտանակը և ճրագները մանրամասն նկարագրված են Ելից գրքում (25:31-37, 40։24, 25 և 37 −րդ գլուխ):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպիսին էր աշտանակի կառուցուածքը. նրա բունն ու շուշանաձեւ ծաղիկները համակ ձոյլ ոսկի էին: Աշտանակը պատրաստուած էր ըստ այն օրինակի, որ Տէրն էր ցոյց տուել Մովսէսին:
(Արարատ թարգ․) Այսպիսին էր աշտանակի շինվածքը. այն կռածո ոսկի էր, դրա բնից մինչև ծաղիկները ճախարակաձև էին՝ այն օրինակի նման, որ Տերը ցույց էր տվել Մովսեսին։ Նա այդպես էլ շինեց աշտանակը։
(Գրաբար) Եւ այս էր կազմած աշտանակին: ձոյլ ոսկի բուն նորա. եւ շուշանք նորա ձոյլ համակ ոսկի, ըստ աւրինակին որպէս եցոյց Տէր Մովսեսի` զաշտանակն այնպէս արար: