Թվոց գրքի մեկնություն 8։7

Ա. Լոպուխին

Իսկ որպեսզի սրբագործես նրանց այսպես կվարվես նրանց հետ: Նրանց վրա մաքրագործման ջուր ցանի՛ր, ապա թող ածիլեով սափրեն իրենց ամբողջ մարմինը, լվանան իրենց զգեստները և մաքուր կլինեն»: (Սինոդական թարգ․)[7]
   
   
   «Մաքրագործման ջուրը»: Որոշ մեկնաբաններ կարծում են՝ սա խորանի բակում կանգնած լվացման ավազանի ջուրն էր: Ըստ ուրիշ մեկնաբանների՝ դա այն ջուրն էր, որին կարմիր երինջի զոհաբերության մոխիրն էր խառնված (Թվեր. 19։9):

   «Թող նրանք իրենց ամբողջ մարմինը սափրեն ածելիով և լվանան իրենց զգեստները»: Այսչափ խստացված արտաքին մաքրությունը խորանի ընտրյալ սպասավորներին պետք է ցույց տար նրանց կողմից առանձնահատուկ կերպով բարոյական մաքրություն պահպանելու անհրաժեշտությունը. «և մաքուր կլինեն»:

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) նրանց վրայ սրբագործման ջուր կը ցանես: Նրանք թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լուան իրենց զգեստները եւ մաքուր լինեն:
(Արարատ թարգ․) Նրանց մաքրելու համար այսպես կանես. մեղսաքավիչ ջուր կցանես նրանց վրա, ածելիով կածիլես նրանց ամբողջ մարմինը, և նրանք իրենց հագուստները կլվանան ու կմաքրվեն։
(Գրաբար) եւ այսպէս արասցես նոցա զսրբութիւն իւրեանց: Ցանեսցես զնոքաւք ջուր սրբութեան. եւ ածցի ածեալ ի վերայ ամենայն մարմնոյ նոցա, եւ լուասցեն զձորձս իւրեանց, եւ սուրբք եղիցին: