Ամոսի մարգարեության մեկնություն 5։18

Ա. Պ. Լոպուխին (†1904)

18-20․ «Վայ նրանց, ովքեր ցանկանում են Տիրոջ օրը: Ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ այդ օրը. այն խավար է և ոչ լույս»: [18] «Դա նույնն է, երբ մեկը փախչի առյուծից ու հանդիպի արջին, կամ էլ երբ տուն գա և ձեռքով հենվի պատին, ու օձը խայթի նրան»: «Մի՞ թե Տիրոջ օրը խավար չէ, և ոչ լույս. այն խավար է ու նրանում լույս չկա»: (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես երևում է 18−րդ համարից` Ամոս մարգարեի ժամանակակիցները ոչ միայն չէին վախենում Տիրոջ Դատաստանի օրվանից, այլև հակառակը՝ անհամբեր սպասում էին դրան` հուսալով, որ իրենց համար, որպես Տիրոջ ընտրյալ ժողովրդի անդամների, դատաստանի օրը առանձնահատուկ բարօրության օր է լինելու, սակայն մարգարեն ոչնչացնում է այդ կեղծ հույսերը: Ըստ նրա նկարագրության` Տիրոջ դատաստանի օրը մահացու վտանգներով լի օր է լինելու, այնպես որ եթե ինչ−որ մեկը փրկվի մի վտանգից, ընկնելու է մեկ այլ վտանգի մեջ, իսկ դրանից էլ փրկված մարդը կհայտնվի մեկ այլ վտանգի մեջ:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պէտք Տիրոջ օրը, այն խաւար է եւ ոչ թէ լոյս:
(Արարատ թարգ․) Վա՜յ ձեզ, որ Տիրոջ օրն եք ցանկանում, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. այն խավար է և ոչ թե լույս։
(Գրաբար) Վա՛յ որ ցանկայ աւուրն Տեառն. զի՞ կայ ձեր և աւուր Տեառն. և նա խաւա՛ր է, և ո՛չ լոյս։