Ամոսի մարգարեության մեկնություն 5։27

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Այդ պատճառով Ես ձեզ պիտի վերաբնակեցնեմ Դամասկոսից այն կողմ»,− ասում է Տերը, որի անունն է Ամենակալ Աստված: (Սինոդական թարգ․)[27]
   
    «Այդ պատճառով Ես ձեզ պիտի վերաբնակեցնեմ Դամասկոսից այն կողմ». մարգարեն ուղղակիորեն չի նշում իսրայելացիների վերաբնակեցման վայրը, սակայն, ակնհայտորեն, նա նկատի ունի Ասորա−Բաբելոնը: Լրացնելով մարգարեի խոսքերը` Ստեփանոս Նախավկան իր խոսքում ասում է. «Աստված էլ երես դարձրեց ու նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպես որ գրված  է մարգարեների գրքում. «Մի՞թե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք Ինձ, Իսրայելիʹ տուն: Այլ դուք վերցրեցիք Մեղքողի վրանն ու Հռեմփա աստծու աստղը ու այն պատկերները, որ դուք քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա թե ինչու Ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի մյուս կողմը» (Գործ. 7։42-43):

--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Ես ձեզ պիտի փոխադրեմ Դամասկոսից այն կողմ», - ասում է Տէրը, որի անունն է Աստուած Ամենակալ:
(Արարատ թարգ․) ուստի ես ձեզ գերի քշել պիտի տամ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը, որի անունը Զորքերի Աստված է։
(Գրաբար) Եւ փոխեցից զձեզ անդր քան զԴամասկոս՝ ասէ Տէր, Աստուած ամենակալ անո՛ւն է նորա։