Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ Տերը զղջաց դրա համար. «Դա չի լինի», - ասաց Տերը: (Սինոդական թարգ․)[3]
Մարգարեի աղոթքի շնորհիվ Տերը ողորմում է Իսրայելի ժողովրդին: 1−3−րդ համարներում մորեխների հարձակման մասին պատմությունը մեկնիչներից շատերը հասկանում են բառացիորեն` որպես մորեխների հարձակման սպառնալիք։ Սակայն եկեղեցական հայրերից սուրբ Եփրեմ Ասորին, Թեոդորիտը և երանելի Հերոնիմոսը, ինչպես նաև ուշ ժամանակաշրջանի որոշ մեկնիչներ (Գրոցիյ, Յունգերով) չեն սահմանափակվում մարգարեի խոսքերի բառացի ընկալմամբ և այս տեսիլքը մեկնում են որպես ասորեստանցիների, բաբելոնացիների ու այլ ազգերի կողմից իսրայելական երկրի ավերման վերաբերյալ մարգարեություն:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Գթա՛ այդ բանի համար, Տէ՛ր»: «Դա այլեւս չի լինի», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։
(Գրաբար) Ապաշաւեա՛ Տէր ի վերայ այդորիկ. և այդ ևս մի՛ լիցի՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: