Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Այդ օրը պալատներում հնչող երգերը ողբի կվերածվեն, - ասում է Տերը, - շատ դիակներ կլինեն, և ամենուր լուռ կնետեն դրանց»: (Սինոդական թարգ․)[3]
«Պալատներում հնչող երգերը» (եբրայերեն՝ «schiroth hejchal») արտահայտությունը Յոթանասնիցը՝ «τά φατνώματα τοῦ ναοῦ» (սլավոներեն՝ «տաճարի հարկերը»), իսկ Վուլգաթան «cardines templi» («տաճարի մուտքի դռների մոտ») տարբերակով է փոխանցել: Ըստ Յոթանասնիցի և Վուլգաթայի տեքստերի՝ 3−րդ համարում մարգարեն խոսում է տաճարի կործանման մասին։ Անկասկած, ոչ թե Երուսաղեմի տաճարն է կործանվելու (Թեոդորոս Մոփսուեստացի), որի մասին որևէ խոսք չկա, այլ Բեթելի:
Միևնույն ժամանակ, մարգարեն պատկերավոր արտահայտություն է օգտագործում․ տաճարի կործանման օրը կարծես թե ողբալու են տաճարի սյուներն ու դռների կեռիկները: Այժմյան մասորեթական տեքստում առկա «schiroth» («երգեր») բառի ընթերցումը որոշակի դժվարություններ է առաջացնում. նախ՝ «schir» («երգեր») արմատի հոգնակին պետք է լինի «schirim», այլ ոչ թե «schiroth», երկրորդ` «vehejlilu schiroth» («ողբալու են երգերը») արտահայտության բառերի կապակցումн անբնական է:
Հաշվի առնելով այս հանգամանքը` «schiroth» («երգեր») բառի փոխարեն ժամանակակից մեկնաբանները կիրառում են «sharoth» («երգչուհիներ») բառը (Հոֆման, Վելհաուզեն, Նովակ) կամ էլ հետևում են հունարեն տեքստի ընթերցմանը (Գոոնակեր)։ Ավելին՝ «hejchal» (Յոթանասնիցում՝ «νοοῦ»` «տաճարի») արտահայտությունը հավաքական իմաստով հասկանում են «պալատ»: Յոթանասնիցի կողմից մարգարեի խոսքի մեջ ներառված պատկերը հանդիպում է նաև Ես․ 14:31, 23:1, 14, Զաք. 11:2 և այլ համարներում:
«Նրանց ամենուր լուռ կնետեն նրանց (hischlich has). «chas» (լուռ) բառը համարվում է և՛ գոյական (սլավոներեն՝ «լռություն պիտի հաստատեմ»), և՛ մակբայ (լուռ), և՛ բացականչություն (լռի՛ր), որը մարգարեի բերանից դուրս է թռչում հոգևորապես դիակների բազմությունը հայելիս (Գոոնակեր. «․․․ամեն տեղ նրանց պիտի նետեն: Լռությոʹւն»): Այս վերջին մեկնաբանությունն ավելի գերադասելի է, քան մյուսները: Ամեն դեպքում հարկ չկա համարել (Նովակ), որ «has» արտահայտությունը տեքստի խեղաթյուրման արդյունք է, և ենթադրել, որ այն ի հայտ է եկել «haschlich» բայի կրճատ տարբերակը համարվող «hasch»−ի փոխարեն (Հարփեր):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տաճարի յարկերի տակ այդ օրը ողբեր պիտի հնչեն, - ասում է Տէրը, - շատերը պիտի ընկնեն, եւ ամէն տեղ լռութիւն պիտի հաստատեմ»:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը տաճարի երգերը ողբասացություն պիտի լինեն,- ասում է Տեր Աստված,- դիակները կլինեն բազմաթիվ, ամեն տեղ նետված. լռությո՜ւն»։
(Գրաբար) Եւ ողբասցեն յարկք տաճարին յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. Բազումք անկանիցին, և յամենայն տեղիս արկից լռութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: