Ամոսի մարգարեության մեկնություն 8։7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Տերը երդվեց Հակոբի փառքով. «Արդարև, հավիտյան չեմ մոռանա նրանց գործերից և ոչ մեկը»: (Սինոդական թարգ․)[7]
   
   7−րդ համարից սկսվում է դատավճռի հռչակումը. «Տերը երդվեց Հակոբի փառքով («bigeon jaakov»)». Մարգարեն 6-րդ գլխի 8-րդ համարում «geon» արտահայտությունը (ռուսերեն տեքստում` «փառք») օգտագործում է ամբարտավանություն իմաստով, որից խորշում է Տերը: «geon» բառը հենց այս իմաստով պետք է ընկալել նաև դիտարկվող հատվածում։ Սլավոներեն տեքստում ևս բառը վերոնշյալ իմաստն է կրում․ «Տերը երդվում է Հակոբի ամբարտավանությամբ»:

   Տերը երդվում է «Հակոբի ամբարտավանությամբ», այսինքն՝ Տերը, իբրև առանձնապես ծանր մեղք, ամբարտավանությունը ներկայացնում է որպես Իսրայելի դեմ վկայություն կամ ապացույց: Որոշ մեկնաբաններ, սակայն, «geon jaakov» արտահայտությունը հասկանում են «Հակոբի փառք» (հայերեն թարգմանության մեջ ևս այս տարբերակն է) իմաստով,  և ենթադրում են, որ Տերը երդվում է այդ փառքի աղբյուրով, այսինքն՝ Ինքն Իրենով:

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէրը երդւում է Յակոբի հպարտութեամբ՝ ասելով, թէ ձեր գործերը իսպառ չեն մոռացուի,
(Արարատ թարգ․) Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։
(Գրաբար) Երդնո՛ւ Տէր ի վերայ հպարտութեանն Յակովբու. թէ ո՛չ մոռասցին ի սպառ ամենայն գործք ձեր։