Ամոսի մարգարեության մեկնություն 9։3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ թեկուզ թաքնվեն Կարմելի բարձունքներում, այնտեղ էլ կգտնեմ և կվերցնեմ նրանց, եթե անգամ Իմ աչքից թաքնվեն ծովի հատակում, այնտեղ էլ կհրամայեմ ծովային օձին խայթել նրանց»: (Սինոդական թարգ․)[3]
   
   «Եվ թեկուզ թաքնվեն Կարմելի բարձունքներում»: Այս մասին ընթերցի՛ր նաև Ամոս. 1:2 համարի մեկնությունը: Մարգարեն Կարմելը հիշատակում է որպես փախստականների ենթադրյալ ապաստարան` թերևս այդ լեռան վրա եղած քարանձավների առատության, ինչպես նաև գագաթը ծածկող ու թաքնվելու համար հարմար խիտ բուսականության պատճառով: «Այնտեղ էլ կհրամայեմ ծովային օձին խայթել նրանց». ծովային օձը կամ լևիաթանը, ըստ ժողովրդական համոզմունքների,  ծովում բնակվող հրեշ է (Սաղմ. 103:15, Ես. 27:1):

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եթէ իմ աչքից խոյս տան եւ պահուեն ծովի խորքերում, այնտեղ էլ վիշապին կը հրամայեմ, որ խայթի նրանց:
(Արարատ թարգ․) Եվ եթե Կարմեղոսի գլխին թաքնվեն, պիտի փնտրեմ և այնտեղից վերցնեմ նրանց, և եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում, այնտեղ օձին պիտի հրամայեմ, և նա պիտի կծի նրանց։
(Գրաբար) Եւ եթէ ընկեսցին յաչաց իմոց ի խորս ծովու, և անդ հրամայեցից վիշապին խայթել զնոսա.