Ամոսի մարգարեության մեկնություն 9։5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Քանի որ Զորությունների Ամենակալ Տերը կդիպչի երկրին, և այն կհալվի, ու կսգան նրա բոլոր բնակիչները: Ամբողջ երկիրը կբարձրանա հեղեղի պես ու կիջնի ինչպես Եգիպտոսի գետը»: (Սինոդական թարգ․)[5]
   
   Ինչպես Ամոս. 5:13 համարում, այստեղ ևս դատաստանի մասին խոսքն ավարտվում է Տիրոջ ամենակարողության ու մեծության փառաբանմամբ: 5−րդ համարում խոսքի ոճը վերցված է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած երկրաշարժի մասին հիշողությունից (Ամոս. 4:11): Ամոս․ 8:8 համարում մարգարեն սպառնալիքը արտահայտելու ոճը փոխ է առնում այստեղից: Այս մասին ընթերցի՛ր Ամոս. 8:8 համարի մեկնությունը:

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երբ Ամենակալ Տէր Աստուածը դիպչի երկրին եւ շարժի այն, պիտի սգան նրա բոլոր բնակիչները, նրա վախճանը պիտի գայ ու եգիպտացիենրի գետի պէս ելնի ու իջնի:
(Արարատ թարգ․) Եվ Զորքերի Տեր Աստված, ով դիպչում է երկրին, և այն հալվում է, և նրանում բոլոր բնակվողները՝ սգում, և նա ամբողջությամբ բարձրանում է Նեղոսի պես և իջնում կրկին Եգիպտոսի Նեղոսի պես։
(Գրաբար) Եւ Տէր Աստուած ամենակալ որ մերձենայ յերկիր և շարժէ զնա, և սո՛ւգ առցեն ամենայն բնակիչք նորա. և ելցէ իբրև զգե՛տ վախճան նորա, և իջցէ իբրև զգետն Եգիպտացւոց։