Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:21

Ստեփանոս Սյունեցի

21-22. Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: Իսկ դու մարգարէ՞ն ես: Նա պատասխանեց՝ ո՛չ: Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին:
   
   «Եվ հարցրին Նրան ու ասացին. «Եղիա՞ն ես դու, և ասաց՝ ոչ. իսկ մարգարե՞ ես դու, և պատասխան տվեց, թե ոչ. իսկ ասա՛ մեզ, դու ո՞վ ես և ի՞նչ պատասխան տանք մեզ առաքողներին»։

   Քանզի հրեաները ակնկալում էին Եղիայի, Քրիստոսի կամ մարգարեի գալուն, որի համար ասվում է. «Տեր Աստված ձեր եղբայրներից ձե՛զ համար մարգարե առաջ կբերի, նրան լսեցեք» (Բ Օրենք 18:15), դրա համար հրեաներից ուղարկվածները իրար ետևից հարցնում էին Նրան. արդյո՞ք Քրիստոսն է կամ Եղիան, կամ էլ՝ [այդ] մարգարեն: Եվ Նա պատասխանեց, թե նրանցից չեմ:

   Թվում է, թե պատասխանը ճշմարիտ չէ, քանզի Քրիստոս Հովհաննեսի մասին ասաց, թե նա՛ է Եղիան: Այս մասին պետք է ասել, թե Հովհաննեսը այն Եղիան չէր, որ վերացավ երկինք հրեղեն կառքով և ձիերով, որի մասին նրանք ասում էին: Այլ որովհետև Հովհաննեսը եկավ Եղիայի հոգով և զորությամբ, [դրա համար էլ] Քրիստոսից Եղիա կոչվեց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն․
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:15