Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 20:20

Մաղաքիա արք. Օրմանյան

20-26․ Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծաւորութեամբ, արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն՝ մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին: Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում ու ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում: Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՝ ոչ»: Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց. «Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»: Եւ նրանք ցոյց տուին: Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»: Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը: Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն»: Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:15