Սուրբ Հովհան Ոսկեբերան
եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի.
Նա ջնջեց անեծքը (Գաղատ. 3։10−13), դադարեցրեց մահը (Ա Կորնթ. 15։55−57, Բ Տիմ. 1։10), բացեց դրախտը (Ղուկ. 23։43, Բ Կորնթ. 12։4) ոչնչացրեց մեղքը, բացեց երկնքի դարպասները, մեր առաջնեկին երկինք բարձրացրեց, երկիրը լցրեց աստվածապաշտությամբ, քշեց մոլորությունը, վերադարձրեց ճշմարտությունը, մեր առաջնեկին բարձրացրեց թագավորական գահին (Ա Կորնթ. 15։20), բազմաթիվ օրհնություններ ստեղծեց, որոնք ո՛չ ես և ո՛չ էլ որևէ մեկը չի կարող բառերով ներկայացնել (Հովհ. 21։25): Քանի դեռ Նա չէր ունայնացրել Իրեն, Նրան գիտեին միայն հրեշտակները, սակայն երբ խոնարհեցրեց Իրեն, այդ ժամանակ ամբողջ մարդկային բնությունը ճանաչեց Նրան: Տե՛ս. խոնարհությունը իր հետ ոչ թե Նրա նվաստացումը բերեց, այլ բազմաթիվ ձեռքբերումներ պարգևեց և մեծացրեց Նրա փառքի պայծառությունը (Փիլիպ. 2։6−11): Խոնարհությունը վերաբերում է նաև Աստծուն, Ով ոչնչի կարիք չունի։ Խոնարհությունն այնպիսի օրհնություն է, որ Նրան բազմաթիվ ծառաներ բերեց և Նրա թագավորությունը ընդլայնեց։ Ինչո՞ւ ես վախենում, կարծես չես ցանկանում նվաստանալ խոնարհության պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան
եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:35
Թեոֆիլակտ Բուլղարացի
եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:43
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: