Սուրբ Գրիգոր Աստվածաբան
Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն:
«Մի՞թե կարելի բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է» (Մատթ․ 9:15, Ղուկ․ 5:34) կամ ներկա է մարմնապես (քանի որ Նրա ներկայության ժամանակը ուրախության ժամանակն է, այլ ոչ թե բեռի) կամ ճանաչվում է որպես Խոսք (որովհետև ինչու պետք է մարմնական պահք պահեն նրանք, որոնք մաքրվում են Խոսքով):
Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն:
Երկրի վրա Տիրոջ անցկացրած ողջ ժամանակը համեմատում է հարսանեկան հանդիսության հետ, իսկ Անձամբ Նրան՝ փեսայի հետ։ «Փեսայի բարեկամներն այնքան ժամանակ չեն կարող ծոմ պահել, որքան փեսան... նրանց հետ է»:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:13
Ա. Լոպուխին
Եվ Հիսուս նրանց ասաց. «Միթե կարելի՞ է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն: (Սինոդական թարգմ․)[19]
Այնուհետև 19–րդ համարում Մարկոսը Մատթեոսի կողմից գործածված «տխրել» նկարագրական արտահայտության փոխարեն ուղղակի օգտագործում է «ծոմ պահել» տերմինը: Միայն ոճին վերաբերող մյուս առանձնահատկությունները բացատրության կարիք չունեն:
--------------------------------
[19] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն:
(Արարատ թարգմ․) Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յիսուս. Մի եթէ մա՞րթ ինչ իցէ որդւոց առագաստի՝ մինչ ընդ նոսա՛ իցէ փեսայն՝ պահե՞լ. ցորքան ընդ իւրեա՛նս ունիցին զփեսայն, ո՛չ է մա՛րթ պահել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: