Մաղաքիա արք. Օրմանյան
բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:22
 
Օգոստինոս Երանելի
Բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»:
Դա այնպիսի հայհոյանք չէր, որի համար անհնար է ներում ստանալ, որովհետև նույնիսկ այդպիսի մեղքն է ներվում, երբ դրան հետևում է պատշաճ ապաշխարությունը:
Որոգինես
Բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»:
Հայր Աստծու և Որդի Աստծու զորությունը իրեն հավասարապես դրսևորում է ցանկացած արարածի միջոցով (Հռոմե. 1:20), իսկ Սուրբ Հոգուն հաղորդակից լինելը, ինչպես տեսնում ենք, բնորոշ է միայն սրբերին (Հռոմե. 8:10, Գաղատացիներ 6:8): Այս մասին ասվել է. «Ոչ ոք չի կարող ասել՝ Հիսուս Տեր է, եթե ոչ՝ Սուրբ Հոգով» (Ա Կորնթ. 12:3)։ Եվ ահա՛, առաքյալներն էլ են արժանանում լսելու. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն պիտի ստանաք» (Գործք. 1:8)։ Հիմք ընդունելով հետևյալ միտքը՝ «Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի» (Մատթ. 12:32), ենթադրվում է, որ եթե խոսքին ու բանականությանը հաղորդակից դարձած մարդը դադարի բանականությամբ ապրել, ապա ամեն ինչ տգիտությամբ և հիմարությամբ կատարած կլինի, և, հետևաբար, կարող է ներվել: Սուրբ Հոգուն հաղորդակից լինելուն արժանի դառնալն ու հանկարծ Նրանից հեռանալն էլ հենց Սուրբ Հոգուն հայհոյելն է (Մատթ. 12:31, 32)։
Թեոֆիլակտ Բուլղարացի
Բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»:
Բայց երբ տեսնում են, որ Նա անհերքելի հրաշքներ է գործում, և այդ ընթացքում հայհոյում են Սուրբ Հոգուն, այսինքն՝ Սուրբ Հոգուց եկած հրաշքները, ապա ինչպե՞ս են ներում ստանալու, եթե չզղջան: Երբ գայթակղվում էին Քրիստոսի մարմնով, ապա այս դեպքում նույնիսկ եթե չզղջան, նրանք կներվեն որպես գայթակղվածներ։ Սակայն երբ տեսնում են, թե ինչպես է նա Աստծո գործերը կատարում, և դեռ հայհոյում են, ինչպե՞ս կներվեն, եթե առանց զղջալու մնան:
Ա. Լոպուխին
Բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»: (Սինոդական թարգմ․)[29]
Ըստ Տիշենդորֆի՝ «Հանցապարտ պիտի մնա հավիտենական մեղքով» (այստեղ օգտագործվել է «amarthmatoj», և ոչ թե մեր TR.–ում գործածված «krisewj» արտահայտությունը): Սա նշանակում է, որ մեղավորը հավերժ կապված է մեղքի հետ, չի կարող հետ կանգնել դրանից (նախորդ արտահայտությունն ունի նույն իմաստը. «Նրա համար հավիտյան թողություն չի լինի»): Դրանից դեռ անհնար է ուղղակի եզրակացություն անել այն մասին, թե ինչ է լինելու հանդերձյալ կյանքում: Միայն հստակորեն ասվում է, որ մեղքը միշտ ծանրացած կլինի մարդու վրա։ Չի լինի այնպիսի շրջան, երբ նա իրեն թեթևացած զգա... Բայց T.R–ի մեր ընթերցումն իր համար պակաս հիմքեր չունի (տե՛ս Տիշենդորֆ, էջ 245): Եթե ընդունեք դա, ապա այստեղ, անկասկած, խոսքը մեղավորի հավիտենական դատապարտության մասին է:
--------------------------------
[29] (Էջմիածին թարգ․) բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»:
(Արարատ թարգ․) բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի»։
(Գրաբար) բայց որ հայհոյեսցէ զհոգին սուրբ, ո՛չ ունիցի թողութիւն յաւիտեան, այլ պարտապա՛ն լիցի յաւիտենիցն մեղաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: