Մաղաքիա արք. Օրմանյան
Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:31
Կղեմես Հռոմեացի
Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները։
Նրան փառաբանում ենք ոչ միայն շուրթերով, այլ նաև սրտով, որպեսզի Նա մեզ որպես որդիներ ընդունի: Որովհետև Տերն ասաց. «Նրանք են իմ եղբայրները, որոնք կատարում են Աստծու կամքը» (Մարկ. 3։35, Մատթ. 12։50, Ղուկ. 8։21)։ Ուրեմն, եղբայրնե՛ր իմ, պետք է կատարենք մեզ կանչող Հոր կամքը, որպեսզի կարողանանք ապրել, և էլ ավելի մեծ նախանձախնդրությամբ առաքինությունների ձգտել:
Թեոֆիլակտ Բուլղարացի
34-35. Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները։
Քանի որ միայն նրանք են Քրիստոսի իրական հարազատները, որոնք կատարում են Աստծո կամքը: Այսպիսով, սա ասելով, Նա չի հրաժարվում Մորից, սակայն ցույց է տալիս, որ նա պատվի կարժանանա ոչ միայն ծննդյան, այլ նաև ցանկացած այլ բարի գործի համար։ Եթե նա սրանք չունենար, արդյոք ուրիշները կգուշակեին ազգակցության պատիվը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: